Ավելի քան 150 «Leopard» տանկեր կուղարկվեն Ուկ...

Ինը երկրներ պայմանավորվել են ավելի քան 150 «Leopard» տանկ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինային զենքի մատակարարումների հարցով «Ramstein» կոնտակտային խմբի հետ հանդիպման ժամանակ։

Օսթինն ասել է, որ երկրների կոալիցիան, որը Ուկրաինային«Leopard» տանկեր է տրամադրում, շարունակում է ընդլայնվել։ «Այժմ 9 երկրներ պարտավորվել են Կիևին տրամադրել ավելի քան 150 տանկ»,- ասել է Օսթինը։

Ուկրաինայի պաշտպանության համար կոնտակտային խումբն այսօր սկսել է իր տասներորդ հանդիպումը «Ramstein»-ի ձևաչափով։ Այս հանդիպումը տեղի է ունենում առցանց։ Քաղաքական գործիչները ավելի վաղ հայտարարել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի «ամենախիստ» կարիքները, այդ թվում՝ զինամթերքի մատակարարման հարցերը։