
Հայոց ցեղասպանության թեման ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակայություն հռչակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Պաշտոնական քաղաքականության շնորհիվ, կառավարության, դեսպանատների աշխատանքի, Սփյուռքի, տարբեր կառույցների, Հայ դատի գրասեյակների աշխատանքի և համագործակցության արդյունքում Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ, դատապարտող բանաձևեր են ընդունել մի շարք խորհրդարաններ, միջազգային կառույցներ։
Թվարկենք համառոտ ցանկը․
- Բելգիա, Սենատի որոշում — 26 մարտի, 1998թ.
- Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ — 28 մայիսի, 1998թ.
- Շվեդիա, Խորհրդարանի զեկույց — 29 մարտի, 2000թ.
- Լիբանան, Խորհրդարանի որոշում — 11 մայիսի, 2000թ.
- Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ — 7 նոյեմբերի, 2000թ.
- Եվրոխորհրդարանի որոշում — 15 նոյեմբերի, 2000թ.
- Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում — 16 նոյեմբերի, 2000թ.
- Ֆրանսիա, օրենք — 29 հունվարի, 2001թ.
- Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում — 26 սեպտեմբերի, 2001թ.
- Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին — 27 սեպտեմբերի, 2001թ.
- Եվրոխորհրդարանի որոշում — 28 փետրվարի, 2002թ.
- Կանադա, Սենատի որոշում — 13 հունիսի, 2002թ.
- Արգենտինա, Սենատի որոշում — 20 օգոստոսի, 2003թ.
- Շվեյցարիա (Շվեյցարական Կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում — 16 դեկտեմբերի, 2003թ.
- Արգենտինա, օրինագիծ — 18 մարտի, 2004թ.
- Ուրուգվայ, օրենք — 26 մարտի, 2004թ.
- Արգենտինա, Սենատի հռչակագիր — 31 մարտի, 2004թ.
- Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.
- Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում — 30 նոյեմբերի, 2004թ.
- Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում — 21 դեկտեմբերի, 2004թ.
- Լեհաստան, Խորհրդարանի որոշում — 19 ապրիլի, 2005թ.
- Արգենտինա, Սենատի որոշում — 20 ապրիլի, 2005թ.
- Գերմանիա, Խորհրդարանի որոշում — 15 հունիսի, 2005թ.
- Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում — 14 հուլիսի, 2005թ.
- Եվրոխորհրդարանի որոշում — 28 սեպտեմբերի, 2005թ.
- Լիտվա, Ասամբլեայի որոշում — 15 դեկտեմբերի, 2005թ.
- Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.
- Արգենտինա, օրենք — 15 հունվարի, 2007թ.
- Չիլի, Սենատի որոշում — 7 հուլիսի, 2007թ.
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում — 10 հոկտեմբերի, 2007թ.
- ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում — 19 նոյեմբերի, 2007թ.