Ավելի քան 100 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղ...

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Այսպիսով, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 117 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է: Այն տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավեի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: