ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը գտել է ճանապարհը Հայաստանը Հոլանդիա դարձնելու։ Օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, թե դպրոցներին հեծանիվներ են բաժանելու ու հույս ունեն, որ այդ կերպ կդառնանք Հոլանդիա․ «Մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու և բաժանելու դպրոցներին, Հայաստանը մի օր կդարձնենք Հոլանդիայի պես երկիր»։
Սա փաշինյանական իշխանության մտքի լավագույն գոհարներից է։ Նրանք հենց այսպես են պատկերացնում բարեփոխումներն ու առաջընթացը։ Մինչև այս էլ բանակը բարեփոխում էին նոր «տռուսիկ-մայկաներով» և ելակի մեծ խմբաքանակով, թե ինչ ստացվեց արդյուքնում կարծում ենք բոլորի համար տեսանելի է։
Իսկ եթե ելնենք խնդիրների լուծման ՔՊ-ական տրամաբանությունից, ապա առավել արդյունավետ կլինի կառավարության անդամներին և իշխանական թիմի ներկայացուցիչներին մեծաքանակ ուղեղ բաժանելը։ Այսպես իհարկե Հոլանդիա չենք դառնա, բայց գուցե Թուրքիա դառնալու ճանապարհից շեղվենք։



