
Վերջին շրջայցի ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնականում կային խնդիրներ ավտոբուսների պարբերականության հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս։ Մի հատ հասկանանք՝ որ կետերում է հիմնական խնդիրը և ուշադրության կենտրոնում պահենք, լուծենք»,–ասաց նա։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ արձագանքեց. «Շատ լավ, պարոն քաղաքապետ, գծային հսկիչներին կհանձնարարենք, որ ուշադրություն դարձնեն խնդիրը վերացնեն պարբերականության հետ կապված»։