Ավանեսյանը հաստատել է՝ փոխնախարարին առաջարկել...

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ փոխնախարար Արմեն Նազարյանին առաջարկել է տեղափոխվել այլ պաշտոնի. «Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվության այն շրջանակը, որ անհրաժեշտ է իր վրա կրի համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել, որ այլ անձի դիտարկեմ այդտեղ նշանակելու համար»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի, Արմեն Նազարյանն այժմ արձակուրդում է, որի ժամկետի ավարտից հետո նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։