Ավանցիները թույլ չեն տալու պղնձաձուլարան հիմն...

Մենք այսօր Ավանի բնակիչներով ևս մեկ անգամ հավաքվեցինք և արձանագրեցինք, որ չենք ուզում որ համայնքում ևս մեկ արտադրական գործունեություն ծավալվի, ինչի հետևանքով կաղտոտվի Երևանի օդը ու հանրային առողջության վրա  թանկ կնստի:

Այսպիսի կարծիք հայտնեց այսօր  պետական կառավարման փորձագետ  Ավանի բնակիչ Հովհաննես Ավետիսյանը՝ Ավանի թաղապետարանում կազմակերպած հանրային լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր Ավանում պղնձաձուլարան հիմնելու ոմն անհայտ գործարարի բիզնես-պլանն ու  դրա հնարավոր ռիսկերը՝ օդի աղտոտվածությունն հնարացոր խտացնելու մասով ու հանրային առողջության վրա:  Հովհաննես Ավետիսյանը որպես ավանցի,  վստահ է համայնքի բնակիչները կամք ունեն և միասնականորեն կպայքարեն կհասնեն իրենց հաղթանակին: