Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամ...

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հունիսի 13-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: 

Ինչպես  տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից՝ վերոնշյալ հասցեներն են՝ Նարեկացի, Քուչակ, Դ. Վարուժան, Հ. Հովհաննիսյան, Իսահակյան թաղամասեր, Սայաթ-Նովա թաղ. 1/1-8/2 շենքեր, Խուդյակովի 2-րդ, 3-րդ նրբանցքներ, Ա. Շահինյան 1-ին նրբանցք 20-30 անհատական տնատիրություններ: