Ատոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը ն...

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։

Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 18–ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում գույք ներդնելու մասին որոշում կայացրեց։

Այս որոշումը պայմանավորված է ՀԱԷԿ–ի կողմից Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը պայմանավորված է ԱԷԿ անվտանգության հիմնական կանոնների պահանջներով։

Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման նպատակով իրականացվել է Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող 2.2812 հեկտար ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքի չափագրում և սահմանազատում: