Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում հոկտեմբերի 12-ին հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղ կազմակերպել էին Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:
Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին հունա-հայկական բարեկամության ու Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցությունների անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:



