Ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր ն...

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:

Ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է, էությունը հետևյան է՝ վարչական և քաղաքացիական պատասխանատվություն է ձևակերպվում ատելության խոսքի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ Սրբուհի Գալյանը:

«Քաղաքացիական պատասխանատվությունը լինելու է ոչ ենթակա վնասի հատուցման կարգով՝ ինչպես զրպարտության կամ վիրավորանքի դեպքում:

Վարչական պատասխանատվության մասով դեռ պետք է քննարկենք, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է իրավասու մարմնին, իրավասու մարմինը պետք  է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի»,-նշել է նա:

Անդրադառնալով ֆեյք օգտատերերին ու տուգանքի չափի մասին որոշմանը՝ Գալյանը նշեց, որ ֆեյք օգտատերերի դեմ պայքարը գաղտնիք չէ, որ պարզ խնդիր չէ, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չունեն, քանի-որ նախագիծը ամփոփված չէ: