Ասում են հաջորդը ես եմ. ես հաջորդը չեմ, ես նա...

Երեկ մի քանի անգամ անունս և այս դահլիճում և դահլիճին կից սրահում տրվեց, ուզում եմ ամեն դեպքում արձագանքել. Ասում են հաջորդը ես եմ, ուզում եմ ասել՝ ես հաջորդը չեմ, ես նախորդն եմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Երբ մի ամբողջ Հակակոռուպցիոն կոմիտե՝ տասնյակ քննիչներով, հսկող դատախազներով 5 տարի է փորձում է ինչ-որ բան գտնել Քովիդի շրջանակներում կերած փողերից։ Ոնց որ՝ գտել են ինչ որ բաներ, դատական գործեր կան։

Առաջարկում, որպեսզի պարզեք՝ դա ինչքանով էր օբյեկտիվ, ինչքանով էր ճիշտ, ինչքանով իմ հետ կապ ուներ՝ տիկին Խամոյանին առաջարկում եմ, գնալ լուսաբանել այդ դատական նիստերը, վկաների ցուցմունքները լսել, հանրությանը ներկայացնել, թե ինչ եղան միլիարդները։ Գնացեք, պարզեք՝ ինչ եղավ։

Տիկին Խամոյանն ասում է՝ օրական 30 ինտերվյու եմ տալիս, վախտին տիկին Խամոյանին էլ էի ինտերվյու տալիս Հ1-ում, լավ էլ ստացվում էր, տեսնես ինչի՞ թողեց գնաց։ Շատ հաճելի հաղորդավար էր։

Ի տարբերություն երևի մեր գործընկերների, օրինակ ես, որ ինտերվյու եմ տալիս, խորապես համոզված եմ նրանում՝ ինչ ասում եմ»,-ասաց Թորոսյանը։