Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ...
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ-ից:
 
ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։
 
Նախարարությունը միաժամանակ կոչ է անում, տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։
 
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։