Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ մայիսի 6-ի տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։



