Աշտարակի խճուղում լրագրողին հարվածելու առթիվ...

Աշտարակի խճուղում լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված՝ ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտրակի խճուղում ակցիայի ընթացքում կարմիրբերետավորներից մեկւ հարվածել էր լրագրողին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ բռնություն կիրառած ոստիկանն ազատվել էր ծառայությունից։