Աշտարակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Ford»-ը...

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը (բեռնված քարով)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։