Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյան տեղումներ են ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Վարորդներին հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեստության դեպքում և ձմեռային անվադողերով։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, ճանապարհները՝ դժվարանցանելի։
Գետնաբուք է նաև Լանջիկ-Մաստարա հատվածում։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներ՝ դժվարանացանելի, որոշ հատվածներում էլ առկա է մերկասառույց։
Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։



