Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Շառլ...

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շառլ Միշելն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Միասին աշխատում ենք դեէսկալացիա ապահովելու և հաղորդակցության ուղիները բաց պահելու համար։
Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ կարևոր է շարունակել երկխոսությունը և հասնել կոնկրետ առաջընթացի բոլոր օրակարգային հարցերում։

ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ »,- գրել է Միշելը։