Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջեւ և Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ այս մեխանիզմի կայացման շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ամեն ինչ պետք է հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա, մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ, սա է հայկական կողմի դիրքորոշումը։ Այս մեխանիզմը կարող է անդրադարձ լինել միջազգային այլ պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում»,-ասաց նա:



