Աշխատողները զարմացած են, բայց ավելի լավա, որ...

Մոտակայքում կան առևտրի կենտրոններ, հանգիստ կարող են այլ տեղ ճարել և աշխատել, աջակցության մասին դեռ չգիտեմ, պետք է հասկանալ խնդրի չափը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Մալաթիա տոնավաճառի փակմանը:

Նրա խոսքով՝ պետք է խստացվեն ստանդարտները և ավելի հետևողական լինել, որպեսզի ապահովվի մարդկանց անվտանգությունը: