Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև...

Շիրակի մարզպետ  Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև նրա 2 խորհրդականները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, և օգնականները՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։ Նրանք հայեցողական պաշտոններ էին զբաղեցնում։

Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։

Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարված Նազելի Բաղդասարյանին այդ պաշտոնում կփոխարինի Մուշեղ Մուրադյանը։ Այս որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին էլ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է: