
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությանը։
Վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով, որին կցել է նաև տեսանյութ։
«Աշխատանքային օրվա կեսին Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի»,-գրել է Փաշինյանը։