Երբ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր, Եվրախորհրդում Կիպրոսի ներկայացուցիչը բարձրացրեց այս թեման և զգուշացրեց Լեռնային Ղարաբաղից հայերի մոտալուտ արտագաղթի մասին, բայց ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց, քանի որ չկար քաղաքական կոնսենսուս։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Մեզ խաղաղություն է պետք. Երբ կա խաղաղություն, ժողովրդավարական խաղաղություն, շատ դժվար է, գրեթե անհնար է ցեղասպանություն նախաձեռնելը և իրագործելը ժողովրդավարական աշխարհում:
Ցեղասպանությունը կանխելու համար պետք է զրոյական հանդուրժողականություն լինի ատելության հռետորաբանության նկատմամբ, քանի որ դա հանգեցնում է ապամարդկայնացման և հիմք է հանդիսանում ցեղասպանություն իրականացնելու համար»,- ասաց նա։