Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գե...
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 172,16 միլիոնը։ Այս մասին հայտնում են Ջոնս Հոպկինսի համալսարանից։ Կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 3,701 միլիոնը։ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը հատել է 2 միլիարդի սահմանը։ Վարակվածների թվով առաջին եռյակում են՝ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը եւ Բրազիլիան։