Աշխարհի բնակչությունը 2024 թվականին աճել է գր...

Աշխարհի բնակչությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է գրեթե 82 միլիոնով։ Այդ տվյալները տրամադրել է Գերմանիայի աշխարհի բնակչության հիմնադրամը (Deutsche Stiftung Weltbev lkerung, DSW):

Կազմակերպության տվյալներով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ն աշխարհում կբնակվի 8,156 միլիարդ մարդ։ Ըստ որում, Գերմանիայի բնակչության թիվը մնացել է նույնը՝ մոտ 84 միլիոն։

Բնակչության աճ է դիտվում Աֆրիկայում։ DSW-ի փորձագետները կարծում են, որ առաջիկա երկու տասնամյակում այդ մայրցամաքում ապրող մարդկանց թիվը կարող է կրկնապատկվել:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2037 թվականին Երկիր մոլորակի բնակչությունն առաջին անգամ կարող է գերազանցել 9 միլիարդի նշագիծը: