Դավոսում մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: 19 երկրների առաջնորդներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն՝ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծվող «Խաղաղության խորհուրդը» կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։
«Սա շատ հուզիչ օր է, որին մենք երկար ենք սպասել, շատ երկրներ արդեն ստացել են հրավերներ, բոլորը ցանկանում են լինել դրա մաս, և մենք կաշխատենք բազմաթիվ գործընկերների հետ, ներառյալ ՄԱԿ-ը», — հայտարարել է Թրամփը Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոսում՝ Աշխարհի տնտեսական ֆորումի շրջանակներում:



