Էրդողանը ցանկանում է 2023 թվականին աշխարհում...
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է 2023 թվականին տարածաշրջանում և աշխարհում «նոր դարաշրջան» սկսել։ Հիշեցնենք, որ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
 
Թուրքիայի Հանրապետության 97-ամյակի առիթով իր ժողովրդին հղած հեռուստաուղերձում Էրդողանն շեշտել է, որ Թուրքիան հետ է մղում «գրոհների ալիքները» մեկը մյուսի հետեւից:
 
«Մեր երկիրը շարունակելու է գործել իր տեսլականին եւ իր օրակարգին համապատասխան՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում և ինչ է անում», – ընդգծել է Թուրքիայի նախագահը: