ԱԺ հանձնաժողովում նիստից առաջ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հարց ուղղեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին իրականացվող ասֆալտապատման աշխատանքների հետ կապված:
Թեպետ լրատվամիջոցներով նիստը ուղիղ եթերով էր հեռարձակվում, սակայն ՔՊ-ական պատգամավորը տեղյակ չէր:
«Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետևում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետև ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»,- ասաց նա:



