Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն...

Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա եւ Հայկ Կոնջորյանի միջեւ, որը նստած տեղից ռեպլիկներ էր անում։

«Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-նիստը նախագահող Հակոբ Արշակյանին դիմեց Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը ՔՊ-ականներին հիշեցրեց, թե քանի նախկին է իրենց իշխանությանը մաս կազմում․

«Այս իշխանություններն անհասցե, դատարկ մեղադրանքների տարափ են տեղում եւ դա անում են գիտակցված, որովհետեւ եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնել կամ ուզենային, իրենք դա կանեին։ Բայց դա իրենց շահերից չի բխում։ Եվ քանի որ դա չեն կարողանում անել կամ չեն ուզում անել, այս ֆոնն են պահում՝ բոլորը կոռումպացված են, ով որ նախկին է եղել՝ կոռումպացված է։ Հլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա․ ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ է, մի տեղակալը նախկին ԲՀԿ»։

Մանրամասները՝ տեսանյութում