Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ քաղաքացիներ անակնկալի են եկել երբ պարզվել է, որ տրանսպորտի QR կտրոնների ժամկետը 7 օրից դարձել է 3, 4 օր(կրկին անտրամաբանորեն)։ Քաղաքապետարանից շտապեցին տեղեկացնել, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ավագանու նիստին է դրա վերաբերյալ որոշումն ընդունվել։
Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել այս որոշման մասին։ Որովհետև հարցը եղել է չզեկուցվո‘ղ։
«Ասեք, կանենք» 9%-անոցներն ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքն ավելի դժվարացնեն...