Ասադն ապրում է Յանուկովիչի կողքին գտնվող Ռուբ...

Սիրիայի Արաբական Հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը բնակվում է Ռուբլյովկայի էլիտար բնակելի համալիրում, ենթադրաբար՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարևանությամբ։ Աղբյուրը The Guardian-ին հայտնել է, որ Ասադը ցանկանում է վերադառնալ բժշկության։

«Նա սովորում է ռուսերեն և կրկին կատարելագործում է ակնաբուժության իր գիտելիքները», - ասել է Սիրիայի նախկին առաջնորդի ընտանիքի ընկերը, որը կապ է պահպանում նրա հետ։

Նա նաև ասել է, որ Ասադը փողի կարիք չունի և բժշկությամբ է զբաղվում, քանի որ ակնաբուժությունը նրա «երկարատև կիրքն» է։ Նա նաև շատ հանգիստ կյանք է վարում և քիչ շփում ունի արտաքին աշխարհի հետ։

«Ասադի ընտանիքը կտրված է սիրիական և ռուսական էլիտար շրջանակներից, որոնց նրանք մի ժամանակ խառնվել էին։ Նա շփվում է միայն մի քանի մարդկանց հետ, ովքեր եղել են իր պալատում», - կիսվել է ընտանիքի ընկերը։

Սիրիայի նախկին նախագահի կինը մարզվում է, գնումներ է կատարում և այցելում գեղեցկության սրահներ: Աղբյուրի խոսքով՝ երեխաները «դեռևս շոկի մեջ են» և հարմարվում են առաջին ընտանիքի կարգավիճակից զուրկ կյանքին: