Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթութ...

Մենք որակյալ և ժամանակակից կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը: Մրցունակ կրթության և որակյալ գիտելիքի երաշխավորն, իհա´րկե, արհեստավարժ մանկավարժն է: Պետք է վերարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։ Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության և գիտության զարգացման միջոցով լինի։

Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։