Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ. հարցաքննվել...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։  Այս մասին տեղեկությունըհաստատել է կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նա նշեց, որ Վանեցյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Պարոն Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ անձամբ իրեն չվերաբերող գործով», - ասաց Սոս Հակոբյանը։