Արթուր Վանեցյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի...

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք «Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն մտադիր են դաշինք կազմել ընտրությունների ժամանակ, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը արձագանքեց.

«Իհարկե, չեմ բացառում, որեւէ բան քաղաքականության մեջ բացառել չի կարելի: Բայց նաեւ որեւէ բան այս պահին պնդել հնարավոր չէ:

Եկեք ձուկը ջրում այլ թեմաների շուրջ չխոսենք; Մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ արտահերթ ընտրություններ»:

Նա նաեւ հավելեց, որ այո, ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: