Արթուր Սարգսյանի գործով բողոքը 22 օր է չի մակ...

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2025 թվականի հուլիսի 9-ից ապօրինի դատական ակտերով կալանավորված է: Օգոստոսի 21-ին նվազագույն դատավարական երաշխիքների խախտմամբ կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք:

Հիշում եք չէ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա: Այս ամենը ևս մեկ ապացուցում է, այն, որ Արթուրի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար դրա անհրաժեշտությունը, հիշեցման կարգով վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին, նույնիսկ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը, բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է: Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։