Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորու...

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ: