Արթուր Դանիելյանի գործով դատական նիստը հետաձգ...

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այսօր՝ ապրիլի 28-ին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց։

Գործով մեղադրող դատախազը դատական նիստին չէր ներկայացել։ Նա դիմում է ներկայացրել դատարան, որ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով չի կարող ներկայանալ։

Արթուր Դանիելյանը մեղադրվում է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը  զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։