Արծվիկ Մինասյանն առաջարկում է սահմանային վիճա...

Հ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Թեև մեր պատգամավորների մի մասը հիմա գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը՝ հրավիրել Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգմավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու, նաև խորհրդարանի անելիքների մասով իրավիճակը հասկանալու համար»:

Ընդ որում, ընդդիմության համար կարևոր չէ՝ հանդիպումը կլինի փակ, թե բաց ֆորմատով:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ, եթե բաց ֆորմատով հանդիպում են ուզում, ապա կառավարության հետ հարցուպատասխանին խորհրդարանում են լինելու բոլորը, իսկ, եթե փակ, ապա ինքը պատրաստ է խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: ԱԺ փոխնախագահն ու Արծվիկ Մինասյանն այդ հարցը կքննարկեն աշխատանքային կարգով: