Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Արծվի թևերի» հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 վարորդը և 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։



