Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլnւզվել է ք...

Այսօր՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը եկել էր նշված տուն որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա ինչն էլ դարձել է մահվան պատճառ։