«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ պա...

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Է․Յ․-ի մոտ երեխայի հետ երկարատև տեսակցության եկած կնոջ՝ Է․Ս․-ի իրերը։

Ծառայողները խուզարկության արդյունքում մանկական սայլակի անիվի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս, ականջակալ և USB լար։

Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։