«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգե...

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։

Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ 

Հանրային կապերի բաժին