Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes»-ն ու 37-ամյա Վոլոդյա Հ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 



