Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Ազատավանում, Դալարում, Մրգավանում, Վերին Արտաշատում, Քաղցրաշենում, Նարեկում, Նորաշենում, Մխչյանում, Դեղձուտում, Դվինում, Վարդաշենում, Բարձրաշենում, Աբովյանում, Նշավանում, Դիտակում և Արևշատում, այս պահին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրով խոշորացված համայնքի բնակավայրերում կբարեկարգվի շուրջ 21 կմ ճանապարհահատված։
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 միլիարդ 217 միլիոն 190 հազար դրամ է, որից 65%-հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը։






