Արտաքին հակահետախուզական ստորաբաժանում կստեղծ...

Արտաքին հակահետախուզական ստորաբաժանում կստեղծվի ԱԱԾ-ում: Ստորաբաժանմանը իրավասություն կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։

Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում, մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։

Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը կառավարության նիստում հավանություն ստացան և համարվեցին անհետաձգելի։