Արտակ Կրկյաշարյանն ազատվել է Քննչական կոմիտեի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ Արտակ Կրկյաշարյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: