Արտակ Գալստյանը կկալանավորվի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նաեւ հաղորդել է, որ իր վարույթում քննվող գործը կազմված է 46 դրվագից` «առերեւույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու եւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու եւ այլ հանցագործությունների դեպքեր»։ Եվ հորդորել է «Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի եւ նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին՝ դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում»։