«2024 թվականի հիմնականն քաղաքական պրոցեսները պայմանավորված են լինելու ներքաղաքական և արտաքի քաղաքական պրոբլեմներով. չեմ բացառել, որ 2024 թվականին կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե նկատել եք, արտահերթ ընտրությունների թեմայի աղբյուրները իշխանական աղբյուրներն են , արտահոսքեր իրենց ներքին քննարկումներից են գալիս»,«ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը խաղի մեջ կմտցնի նոր ուժերի, որոնք կհամարվեն ընդդիմություն, «չեմ բացառում առանձին շարասյուն լինի արևմտյան վեկտորին հարող»,-ասաց Վիգեն Հակոբյանը:



