Արշավիր Ղարամյանը նոր պաշտոն ստացավ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Այս մասին տեղեկանում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: