Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն, նաև տարածքային սահմանափակում։ Նրան արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործով վկաների հետ, ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից
Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):



